«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Հրապարակ է մտնում Կճոյանի մաֆիան

Հրապարակ է մտնում Կճոյանի մաֆիան
14.01.2026 | 14:14

Վայ կճոյան, կճոյան, այլևս դիմակների կարիք չկա, հիմա դու՝ դու ես՝ իրական կճոյանը։

Եկեղեցուն այսօր պատերազմ է հայտարարում կճոյանի մաֆիան։ Շատերդ զարմանում եք, թե ինչու երեկ նիկոլին քննադատող ու եկեղեցու վրա հարձակումները դատապարտող հոգևորականներն այսօր տիրադավի կարգավիճակում են, որովհետև էս մարդիկ ուղղորդվում են ոչ թե սեփական խղճով ու համոզմունքներով, այլ «շեֆի տեսիլքով»։

Մի մասն էլ՝ շարքային նիկոլական են։ Երբ եկեղեցու դեմ արշավին միացած հոգևորականն ասում է՝ եկեղեցին չպիտի զբաղվի քաղաքականությամբ, դա ուղղակի նշանակում է՝ իմ նիկոլին մի քննադատեք, էդ հեչ, որ նիկոլը պատերազմ է հրահրել, թքել է 2019 թվականի Մինսկի խմբի առաջարկների վրա, որն ընդունելու դեպքում այսօր կունենայինք Արցախ, հազարավոր հայորդիներ տանը կլինեին՝ իրենց ծնողների ու զավակների կողքին, ալիևն ամենօրյա ռեժիմով չէր ծաղրի ու նվաստացնի հայերին՝ հիշեցնելով, որ Երևանն իրականում Էրիվան է ու 300 հազարով հեսա գալիս ենք։ Էդ հեչ, որ նիկոլի ղեկավարած Հայաստանում էսօր միակ «ազգային արժեքը», որ ստեղծվում է՝ ատելությունն է մեկը մյուսի նկատմամբ։ «Ապաքաղաքական» հոգևորականներին, որոնք այս պահին ամենաակտիվ ձևով զբաղված են նիկոլի ապազգային ծրագրերն առաջ «բրդելու» քաղաքականությամբ, միայն մի բան հիշեցնեմ․ պատմության մեջ մնացել են ժամանակին շատ ակտիվ քաղաքականությամբ զբաղվող Հիսուսի առաքյալներն ու աշակերտները՝ Պողոսը, Պետրոսը, Հովհաննեսը, Թադևոսն ու Բարդուղեմիոսը․․․

Նրանց՝ քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում նոր քաղաքակրթություն ստեղծվեց։

Իսկ Հայ եկեղեցու պատմության մեջ մնացին այն հոգևորականները, որոնց քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում մենք դարձանք ու մնացինք որպես այդ քաղաքակրթության մաս՝ մինչև նիկոլի թիվը, հուսանք՝ նաև դրանից հետո։

Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Զոհված զինծառայողի մայր,

լրագրող

Karevor News-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 5358

Մեկնաբանություններ